Մամուլի անդրադարձ

Նաստասյա Կինսկին «Կինո Հայաստան»-ում

«Մենք մոռացել ենք, որ արվեստը նախևառաջ հուզվելու համար է: Նաստասյա Կինսկին մեզ հիշեցնում է այդ մասին»,- ասում է կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը: Արդեն տեղեկացրել ենք, որ գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկին այս օրերին գտնվում է Հայաստանում. նա «Ոսկե ծիրան» Երևանի 12-­րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է իտալացի դերասանուհի Օռնելլա Մուտիի հետ: «Հայաստան» կինոթատրոնում Ն. Կինսկին այսօր ներկա էր Ռոման Պոլանսկու «Թես» ֆիլմի ցուցադրությանը, որտեղ նա խաղում է գլխավոր հերոսուհու դերը:


Հայաստան կինոթատրոն

Հաճելի, ուրախ և հարմարավետ ժամանցի սիրահարներն այսուհետ կարող են այցելել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Հայաստան» կինոթատրոն, որն երկու տարի տևած վերանորոգումից հետո այսօր իր դռներն է բացել: Խորհրդային Հայաստանում կառուցված վերջին կինոթատրոնը կրկին վերադառնում է իր առաքելությանը: 1996թ-ին կինոթատրոնը սեփականաշնորհվել է և երկար տարիներ ծառայել է որպես մշակութային կենտրոն: 2013թ-ին ընկերության նոր հիմնադիրները որոշել են ստեղծել ժամանակակից ընտանեկան ժամանցի կենտրոն:


Երևան, Զորավար Անդրանիկի 74
film@kinohayastan.am
(+374 10) 72 33 00