Ցուցահանդես «Կինո Հայաստան» -ում

Ցուցահանդես «Կինո Հայաստան» -ում


Հուլիսի 13-ից -17-ը, ժամը 11.00-24.00 «Կինո Հայաստան»  հրավիրում է երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին այցելել «Հայաստանը հայ և արտասահմանյան նկարիչների աչքերով» խորագրով գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսին, որը կազմակերպվել է «Հայ-Ռուսական բարեկամության» թանգարանի տնօրինության հետ համատեղ: 


Կներկայացվեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսիայի, Ուկրաինայի, Լիտվայի, Ղազախստանի, Վրաստանի և Լեհաստանի անվանի նկարիչների արվեստի գործերը, որոնք ցուցադրվել են «Հայկական ներկապնակ» միջազգային գեղանկարչության ծրագրի շրջանակներում և արժանացել հանրության բարձր հավանությանը: 

Համեցեք՛ «Կինո Հայաստան» և վայելեք՛ գեղեցիկը, 
մենք սպասում ենք Ձեզ:

Երևան, Զորավար Անդրանիկի 74
film@kinohayastan.am
(+374 10) 72 33 00