«Ոսկե Ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոն

Սիրելի՝ երևանցիներ
Հուլիսի 13-ից - 17-ը «Հայաստան» կինոթատրոնը իր հյուրընկալ դռներն է բացում «Ոսկե Ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի հյուրերի և մասնակիցների առջև:
Փառատոնի շրջանակներում հանդիսատեսի ուշադրությանը կներկաացվի «Հայկական համայնապատկեր» (18 ֆիլմ) և «Երևանյան պրեմյերաներ» (14 ֆիլմ) ծրագրերը:
Երևանցիների համար կինոի այս տոնական օրերին «Հայաստան» կինոթատրոնը կցուցադրի «Ոսկե Ծիրան» 12-իդ միջազգային կինոփառատոնին ներկայացված լավագույն ֆիլմերը:

Հարգելի՝ հանդիսատես,
Հուլիսի 13-ին ժամը 17.00 «Հայաստան» կինոթատրոնում տեղի կունենա «Ոսկե Ծիրան» Միջազգային կինոփառատոնի և «Հայկական համայնապատկեր» ծրագրի բացումը Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի ցուցադրումով: Հայ-ռուս-ֆրանսիական համատեղ արտադրության այս տրագիկոմեդիան մի պատմություն է փոքր մարդու մեծ ողբերգության մասին: Ֆիլմի սցենարը մասնակցել է հանրահայտ Մոնպելեյի փառատոնին և հաղթող ճանաչվել որպես լավագույն սցենար: Մինչև ֆիլմի ցուցադրությունը կկայանա  հանդիպում ռեժիսորի, ստեղծագործական խմբի և հայտնի կինոգործիչների հետ: 

Հուլիսի 14-ին ժամը 19.00 «Երևանյան պրեմյերաներ» ծրագրի բացումը կհանդիսավորվի Ռոման Պոլանսկու՝«Թեսս» սկանդալային ֆիլմով: Մեզ կայցելեն ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր,  «Ոսկե Ծիրան» Միջազգային կինոփառատոնի Հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը և Ֆիլմի գլխավոր դերակատար, հայտնի դերասանուհի, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր, «Deutscher Filmpreis» մրցանակի կրկնակի դափնեկիր Նաստասյա Կինսկին:

Փառատոնային ֆիլմերի տոմսերի առժեքն է՝   500 դրամ

Վիդեո

Երևան, Զորավար Անդրանիկի 74
film@kinohayastan.am
(+374 10) 72 33 00