Հոբելյանական երեկո

«Հայաստան» կինոթատրոնը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հրավիրում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆԻ ստեղծագործական երեկոյին, որը տեղի կունենա Հոկտեմբերի 30-ին, ժամը 19:00 “ՀԱՅԱՍՏԱՆ” կինոթատրոնի  կարմիր դահլիճում:

Կցուցադրվեն հատվածներ մեծ վարպետի նկարահանած «Նվագախմբի տղաները», «Եռանկյունին», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ», «Կտոր մը երկինք» ֆիլմերից, իսկ Հ. Մալյանի անունը կրող թատրոնի հայտնի դերասանները կներկայացնեն նրա բեմադրություններից: Այդ օրը կհյուրնկալենք նաև Հանրապետության ճանաչված, անվանի մտավորականների:Երեկոն կեզրափակվի հայ ականավոր ռեժիսոր Հենրիկ Մալյանին նվիրված ֆիլմով:

Երևան, Զորավար Անդրանիկի 74
film@kinohayastan.am
(+374 10) 72 33 00