Հանդիպում Նաստասյա Կինսկիի հետ

Սիրելի ընկերներ

Հուլիսի 14-ին ժամը 19.00 մեզ կայցելեն հայտնի դերասանուհի, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր, «Deutscher Filmpreis» մրցանակի կրկնակի դափնեկիր Նաստասյա Կինսկին, ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր,  «Ոսկե Ծիրան» Միջազգային կինոփառատոնի Հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը և  Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը: Կկայանա հանդիպում Նաստասյա Կինսկիի հետ և կցուցադրվի Ռոման Պոլանսկու «Տեսս» ֆիլմը անվանի դերասանուհու մասնակցությամբ:

Սպասում ենք բոլորին

Երևան, Զորավար Անդրանիկի 74
film@kinohayastan.am
(+374 10) 72 33 00