Նա, ում սպասում էին

Նա, ում սպասում էին

Ժանր: Կատակերգություն,
Ռեժիսոր: Սերժ Ավետիքյան
Դերերում: Պատրիկ Շենե, Արսինե Խանջյան, Նարեկ Դուրյան
Սցենարիստներ: Ժան-Ֆրանսուա Դերեկ, Սերժ Ավետիքյան
Ֆիլմի տևողություն: 1 ժամ 30 րոպե
Տարիքային սահմանափակում: 12+
Կարճ բնութագրություն

Ֆիլմի սյուժեն ծավալվում է ադրբեջանահայկական սահմանին, մենաներկայացում խաղալու նպատակով Ադրբեջան ժամանած դերասան Ժան-Պոլ Բոլզեկը հանգամանքների բերումով հայտնվում է սահմանամերձ մի տարածքում, անսարք տաքսիում։ Նա ստիպված է լինում ոտքով անցնել մի որոշ տարածություն և առանց իմանալու հատում է Հայաստանի սահմանը ու հայտնվում հայկական մի գյուղում։ Այնտեղ նրան սկզբում ադրբեջանական գործակալի տեղ են դնում, ապա ընդունում և պատվում՝ կարծելով, թե վերջապես ժամանել է գյուղի առասպելներից ծնված ու վաղուց սպասված՝ գրեթե համահունչ ազգանունով ֆրանսիահայ բարերարը՝ Բոլզաքյանը, որը եղեռնից մազապուրծ հայի զավակ լինելով՝ իբրև թե վերադարձել է հայրենիք այն շենացնելու նպատակով։

Թրեյլեր
Երևան, Զորավար Անդրանիկի 74
film@kinohayastan.am
(+374 10) 72 33 00